Անգլերեն լեզվի ուսուցչի՝ Սևակի, նկարը
Սևակը՝ Չինաստանում դասավանդելիս, 2019 թ.

Դուք կարող եք սովորել անգլերեն Սևակի հետ ինչպես առցանց, այնպես էլ Զեյթունում, Երևան։

Սևակը… լավ, ավելի անմիջական գրեմ 😉

Ես անգլերենի ուսուցիչ եմ արդեն 6 տարի։ Դասավանդել եմ Չինաստանում, կամավորություն եմ արել և աշխատել պետական գյուղատնտեսական քոլեջում Ֆրանսիայում՝ աշակերտներին օգնելով բարելավել իրենց անգլերենն ու մի շարք այլ հմտություններ։

Իմ պորտֆոլիոյի էջում կարող ես գտնել իմ հանձնած քննությունների արդյունքները, ինչպես նաև տարբեր վկայականներ, որոնք ես ունեմ։ Ոչ միայն անգլերենի ուսուցչի վկայական, այլև տարբեր մրցույթների ու ծրագրերի վկայականներ։ Բոլոր վկայականներիս ավելի մեծ ցանկը՝ էստեղ։

Նախկին և ներկա աշակերտներիս կարծիքները կարող ես գտնել այ էստեղ։

Անգլերենի ուսուցիչ
Անգլերենի ուսուցիչ Սևակը Պեկինում

Մեթոդ

Մեր կրթական պրոցեսը սկսվում ա քո կարիքների գնահատումից. ինչի՞ ես սովորում անգլերեն, ի՞նչ նպատակներ ես դրել քո առջև, ի՞նչ ոլորտներ ու թեմաներ են քեզ հետաքրքրում, ի՞նչ հոբբիներ ունես և այլն։

Ըստ ցանկության, կարող ենք միասին հասկանալ քո անգլերենի իմացության մակարդակը՝ կիրառելով իմ իսկ ստեղծած թեստը, որտեղ կա 4 մակարդակ.

  1. Uկսնակ / Beginner,
  2. Կիրառող / Practitioner,
  3. Մասնագետ / Professional,
  4. Փորձագետ / Expert.

Մեծամասամբ իմ սովորողներին պետք ա 2-րդ կամ 3-րդ մակարդակի անգլերեն լեզվի իմացություն։ Ամեն մակարդակն ունի իր նկարագրությունն ու կիրառումը։


Գնացուցակ

Հայաստանիցիների համար, անկախ քաղաքացիությունից, կրոնից, ազգությունից, սեռից, գենդերից և ցանկացած այլ հատկանիշից, դասի 10 րոպեն արժե 600 դրամ։ Դու ինքդ ես որոշում քո դասի տևողությունը և ըստ այդմ գինը։ Ահա մի քանի տարբերակ.

  • 30 րոպե – 3000 ֏,
  • 40 րոպե – 4000 ֏,
  • 50 րոպե – 5000 ֏,
  • 1 ժամ – 6000 ֏,
  • և այլն։

Շաբաթական քանի և ինչ տևողության դասեր վերցնել, որոշում ես դու ինքդ։

Հայաստանից դուրս բնակվողների համար`

  • 30 ր – 10$
  • 40 ր – 12$
  • 50 ր – 14$
  • 60 ր – 16$

Հետադարձ Կապ

Եթե որոշես սովորել անգլերեն Սևակի հետ, ապա նրա հետ կարող ես կապվել հետևյալ ձևերով.

Վայբեր / Տելեգրամ. +37444838858

Մէյլ. se*******@ho*****.com