🗣️ Ժխտական ձև 3

To be բառը կարա նաև կպնի իրանից առաջ եղող բառին, իսկ not-ը կմնա ինքնուրույն, առանձին։ Օրինակ՝ It’s not green։ Տվյալ դեպքում նախադասությունը կամ միտքը հնչում ա ավելի դրամատիկ: Հենց it’s not green նախադասության դեպքում շեշտադրում ենք, որ տվյալ առարկան իրոք կամ ընդհանրապես, հեչ էլ կանաչ չի։ Իհարկե կարելի ա նաև ասել it is not green և նախադասության մեջ շեշտել not բառը, որ ցույց տանք՝ դա ընդհանրապես կանաչ չէ։ It’s not green ձևը խոսակցական ա։

Ահա մի փոքրիկ մոմ թեմայի վերաբերյալ.

Վերևի նկարում պապան ջղայնանում ա երեխա հոգիի վրա` պնդելով, որ աղջիկը հեչ էլ (կամ ընդհանրապես) պատրաստ չի տանից դուրս գալու առանց իրա ամբողջական հագուստի։ Պապա հոգին չի թողնում, որ աղջիկ հոգին տանից դուրս գա տենց կարճ հագած շորիկով։ Այո, պապաները երբեմն լինում են սենց ջղային ))

Ներքևի աղյուսակում ժխտման առաջին ու երրորդ ձևերն են ներառված։

Ժխտ. ձև 1Ժխտ. ձև 3
She is not ready.
Նա պատրաստ չէ։
She’s not ready.
Ինքը պատրաստ չի (ուշանում ենք,
իսկ ինքը հլը պատրաստ չի,
կամ մի ստիպեք նրան, որովհետև ինքը
դեռ դրան պատրաստ չի)։
We are not hungry.
Մենք քաղցած չենք։
We’re not hungry.
Չէ, սոված չենք
(մերսի, բայց չենք ուզում ուտել)
It is not fine.
Դա լավ (ընդունելի) չէ։
It’s not fine.
Էդ հեչ ընդունելի կամ նորմալ չի։
Մի փորձիր ասել, որ օկ ա,
մի արդարացրու։
Anahit is not well.
Անահիտը լավ չի
(կենսակերպը, կյանքը)։
Anahit’s not well.
Անահիտը ճիտն ասած
լավ չի կամ հեչ լավ չի։
Their cows are not
healthy.
Իրենց կովերն առողջ
չեն։
Their cows’re not healthy.
Իրանց կովերը վաբշե առողջ չեն։
Օրինակ, հեռու մնա, մի մտածի
կովերն առնելու մասին, զգույշ
էղի։
Spain is not small.
Իսպանիան փոքր չէ։
Spain’s not small.
Իսպանիան վաբշե / հեչ էլ
փոքր չի։

Իսկ երկրորդ աղյուսակում արդեն ժխտման երեք ձևերն էլ ներկայացված են։

Ժխտ. ձև 1Ժխտ. ձև 2Ժխտ. ձև 3
She is not ready.
Նա պատրաստ չէ։
She isn’t ready.
Ինքը պատրաստ չի:
She’s not ready.
Ինքը պատրաստ չի (ուշանում ենք,
իսկ ինքը հլը պատրաստ չի,
կամ մի ստիպեք նրան, որովհետև ինքը
դեռ դրան պատրաստ չի)։
We are not hungry.
Մենք քաղցած չենք։
We aren’t hungry.
Սոված չենք։
We’re not hungry.
Չէ, սոված չենք
(մերսի, բայց չենք ուզում ուտել)
It is not fine.
Դա լավ (ընդունելի) չի։
It isn’t fine.
Էդ լավ (ընդունելի
կամ նորմալ) չի։
It’s not fine.
Էդ հեչ ընդունելի կամ նորմալ չի։
Մի փորձիր ասել, որ օկ ա,
մի արդարացրու։
Anahit is not well.
Անահիտը լավ չի
(կենսակերպը, կյանքը)։
Anahit isn’t well.
Անահիտը լավ չի։
Anahit’s not well.
Անահիտը ճիտն ասած
լավ չի կամ հեչ լավ չի։
Their cows are not
healthy.
Իրենց կովերն առողջ
չեն։
Their cows aren’t healthy.
Իրանց կովերն առողջ
չեն։
Their cows’re not healthy.
Իրանց կովերը վաբշե առողջ չեն։
Օրինակ, հեռու մնա, մի մտածի
կովերն առնելու մասին, զգույշ
էղի։
Spain is not small.
Իսպանիան փոքր չէ։
Spain isn’t small.
Իսպանիան փոքր չի։
Spain’s not small.
Իսպանիան վաբշե / հեչ էլ
փոքր չի։

Վարժություն. Ճիշտ համադրիր հայերեն ու անգլերեն նախադասությունները